211652_close_icon
views-count541 դիտում article-date 17:59 02-02-2024

ՔՊ-ն հանդիպել է Գրիգոր Մինասյանի հետ. քննարկվել են պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերվող կարգավորումները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ փետրվարի 2-ին, հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության   ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից հայտնում են, որ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում, քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերվող օրենսդրական կարգավորումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության և Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:

Նմանատիպ նյութեր