969 դիտում
13:24 06-05-2020
ԱԺ-ի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնենք և կդարձնենք աշխատավարձ ․ Նիկոլ Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2020/05/06/Pashinyan/3281865]Tert.am[/url]-ը գրում է. ԱԺ-ի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնենք և կդարձնենք աշխատավարձ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական ծառայողների ու պաշտոնյաների աշխատավարձերի բարձացմանը: Նա նշեց, որ այդ հարցը շատ է շահարկվում։
«Այո, իմ որոշմամբ՝ դա տեղի է ունեցել և տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստում ի կատար է ածվել։ Ինչու պարգևավճարների համակարգով, այլ ոչ աշխատավարձերի, որովհետև գործող աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է։ Մենք պլանավորում ենք պետական կառավարման՝ հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը, որովհետև համոզված ենք, որ դա է ճանապարհը ՀՀ-ում անրդյունավետ, արդար դատական համակարգ ունենալու»,- ասաց նա և նշեց, որ համահարթ եկամտային հարկի սահմանմամբ՝ հարյուրհազարավոր մարդկանց աշխատավարձեր բարձացել են:
«Ազգային ժողովի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնեն և կդարձնեն աշխատավարձի համարկարգ»,-ասաց նա:
Վարչապետը անդրադարձավ նաև ՀՀ զինված ուժերում կատարված բարեփոխումներին և ասաց, որ առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորել է մոդուլային բաղնիք:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/05/06/Pashinyan/3281865]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2314 դիտում
10:16 15-04-2023
Պաշտոնյաներին տրվող նվերները կօտարվեն աճուրդով կամ նվիրաբերությամբ․ «Փաստ»
931 դիտում
17:59 02-02-2024
ՔՊ-ն հանդիպել է Գրիգոր Մինասյանի հետ. քննարկվել են պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերվող կարգավորումները
Այս բաժնից
517 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
415 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
622 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am