26172 դիտում
15:16 29-01-2024
Արտակարգ դեպք՝ Մեծամորում. 51-ամյա վարորդը Hyundai Elantra-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում՝ բախվելով պատին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում փաստաթղթեր են ձևակերպվում հունվարի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 0:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան դեռևս անհյատ հանգամանքներում դուրս է եկել երթևեկլի գոտուց և բախվել Մեծամոր քաղաքում գործող՝ Էմմա Ղուկասյանին պատկանող բենզալցակայանի պատին ու կիսով չափ հայտնվել տարածքում:
Դեպքի վայր են ժամանել Մեծամորի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաևՀՀ ՆԳՆ ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Դարբինյանն ու կրտսեր պարեկ Սիրան Մկրտչյանը:
Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Արարատ Ղուլիջանյանը:
Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չեն եղել:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց