211652_close_icon
views-count14371 դիտում article-date 09:28 29-01-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են Mitsubishi-ն, Ford-ը և Kia-ն․ կան վիրավորներ․ վարորդներից մեկը հայտարարում էր, որ սառած ճանապարհի կադրերը փոխանցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Մանուչարյանի վարած Ford մակնիշի և ՌԴ քաղաքացի 29-ամյա Պավել Բերդնիկոյի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Հ․ Խաչատրյանը, Վ․ Մանուչարյանը և վերջինիս ուղևոր 22-ամյա Արթուր Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել և վթարից ժամեր անց է միայն արևը հալեցրել սառույցը ու հիմա ճանապարհը սպասարկող ընկերությունը կհայտարարի, թե ճանապարհը եղել է անցանելի, մինչդեռ բարձիթողի վիճակ է եղել, իսկ վարորդներից մեկն էլ հայտնում էր, որ այդ սառած ճանապարհի կադրերը փոխանցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վարչապետը «դրանց գյամերը ձգի»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր