211652_close_icon
views-count556 դիտում article-date 13:44 28-01-2024

Իրանում առաջին անգամ միաժամանակ ուղեծիր է արձակվել 3 արբանյակ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իրանում առաջին անգամ ուղեծիր է արձակվել միաժամանակ երեք արբանյակ։ Այս մասին հունվարի 28-ին հայտնել է IRNA գործակալությունը։

«Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի նախօրեին Իրանը հաջողությամբ տիեզերք է արձակել հայրենական արտադրության երեք արբանյակ՝ օգտագործելով «Սիմուրղ» հրթիռակիրը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Խոսքը «Մահդա» կոչվող թեթև արբանյակի և երկու նանոարբանյակների մասին է։

«Մահդա» արբանյակը մշակվել է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից: Իսկ «Սիմուրղ»-ը երկաստիճան հեղուկ վառելիքով գործող հրթիռակիր է, որը ստեղծվել է Իրանի պաշտպանության նախարարության կողմից։

Նմանատիպ նյութեր