ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում արձակվել է Atlas5 հրթիռակիրը, որը ուղեծիր է դուրս բերելու NROL-35 գաղտնի արբանյակը: Այն օգտագործվելու է ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալության շահերի համար:
Հրթիռն ուղեծիր դուրս բերելը վստահվել էր Boeing և Lockheed Martin ավիացիոն գիգանտների ստեղծած համատեղ United Launch Alliance ընկերությանը: