211652_close_icon
views-count2900 դիտում article-date 20:39 26-09-2016

Հնդկաստանն ութ արբանյակ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր

Հնդկաստանն ութ արբանյակ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: PSLV կրող հրթիռի մեկնարկը տեղական ժամանակով ժամը 09:12-ին տրվել է Անդհրա-Փրադեշի նահանգի Շրիհարիքոթ տիեզերակայանից, տեղեկացնում է NDTV-ն: Ուղեծիր դուրս բերված արբանյակներից երեքը պատկանում են Հնդկաստանին, երեքը՝ Ալժիրին, մեկական Կանադային և ԱՄՆ-ին: Արձակման առանձնահատկությունն այն է, որ արբանյակները դուրս են բերվել տարբեր բարձրության երկու ուղեծրեր. SCATSAT հնդկական օդերևութաբանական արբանյակն աշխատելու է 730 կիլոմետր բարձրության, մնացած յոթը՝ 689 կիլոմետր բարձրության վրա: Հնդկական երեք արբանյակներից երկուսը պատրաստված են տիեզերական տեխնիկան ուսումնասիրող ուսանողների կողմից, որոնք այդպիսով գործնական փորձ են ձեռք բերել:

Նմանատիպ նյութեր