211652_close_icon
views-count32342 դիտում article-date 14:37 24-01-2024

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. Infiniti-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել. օպերատիվ են գործել ՊԾ Վայոց ձորի վաշտի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:  

Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ղ.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր