211652_close_icon
views-count805 դիտում article-date 18:37 23-01-2024

Թուրքիան և ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նախարարության շենքում հանդիպել է  Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներդրումների նախարար և Աբու Դաբիի զարգացման հոլդինգի գործադիր տնօրեն Հասան Ալսուվայիդի հետ։ Գրում է Ermenihaber-ը։

Հանդիպումից հետո Բայրաքթարը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ խորացվելու է ԱՄԷ-ի հետ նոր էներգետիկ ծրագրերի շուրջ առկա համագործակցությունը:

«Էներգետիկայի ոլորտի նոր ծրագրերով ամրապնդելու և միասին էլ ավելի ենք խորացնելու տարածաշրջանային մեր համագործակցությունը»,-ասված է եղել հայտարարության մեջ:

Բացի այդ, նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված 2023-ին երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերի կյանքի կոչման համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզի հետ:

Խոսքը Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ներդրումների, տնտեսության, արդյունաբերության, պաշտպանության, օրենքի, իրավական, վերկանգնվող էներգետիկայի և տիեզերական արդյունաբերության ոլորտներում համագործակցության շուրջ կնքված ընդհանուր առմամբ 50.7 մլրդ դոլարի 13 համաձայնագրի մասին է:

Նմանատիպ նյութեր