Երևանն ու Մինսկը մտադիր են խորացնել համագործակցությունը
Երեկ՝ հունվարի 20-ին, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:
Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ, փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ նոր նախագծերի հնարավորություններ կստեղծվեն:
Խոսելով Երևանի և Մինսկի միջև համագործակցության ընդլայնման մասին՝ կողմերն ընդգծել են փոխգործակցությունը նոր փաստաթղթով ավելի խորացնելու անհրաժեշտությունը:
Կողմերը կարևորել են հայ-բելառուսական տնտեսական կապերի զարգացումը քաղաքային տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ տրանսպորտի, կանաչապատման, կոմունալ տնտեսության: