1273 դիտում
12:01 21-01-2024
Ինչ էլ լինի չչարանաք. ապացուցված է, որ չարանալուց մարդն ինքն իրեն է կործանում և չի կարողանում օգնել այլոց միանալ. Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվանից հետո մեջս այնքան բան եմ ջնջում ու մեջիս կռիվը չի դադարում։
Հիմնականը՝ մարդկային կերպարիս հետ կռիվն է, որի մեխն էլ իր հերթին ազգիս հետ կատարվածը չընդունելն է, չհավատալը, որ ստեղծածս իդեալը էթնոսի մասին փուչիկ էր, կամ էլ այլև պարզապես էթնիկ հայ չկա, չկանք, փոխվել ենք, որովհետև գենը այլևս չդիմացավ դրսի ներխուժումից ու մարեց, զիջեց, մուտացվեց։
Համոզված եմ, որ իրենց դեռ իսկապես հայ համարողները ինձ պես են մտածում։ Անկեղծ, բարի, պարկեշտ հայերի մասին է խոսքը, ոչ թե ձև տվածներին։
Ես այդպես էլ չընդունեցի փաստը, որ մարդիկ կարող են էությամբ լինել անպարկեշտ, չար ու նախանձ և որ այդ իրենց տեսակից էն վատություն անում մերձավորներին, կամ հենց իրենց երկրին, որ տեսանք ու դեռ տեսնում ենք 2018 թվականին Հանրապետության Հրապարակ դուրս եկած ամբոխային խևոլյուցիայից հետո։
Քանի գնում է էլ ավելի շատ մարդիկ են հեռանում բարեկամներիս, ընկերներիս կազմից։ Դրանում իմ մեղքը չեմ տեսնում, իրենք են գնում, պարզապես ես իրենց ներելով, ներելով, հանդուրժելով, փորձելով ուղղել, օգնել, վերջում հասկանում եմ, որ պետք է կտրել կապը հավերժ, որովհետև մարդիկ քեզ օգտագործել են, հույս ունեն, որ էլի կօգտագործեն, հետո փորձել քեզ վիրավորել, նվաստացնել, չեղած ու հորինովի պահանջներ դնել։
Մի խոսքով, նրանք Ֆիզիկապես հեռու են, երբ դու գրեթե կես դար կյանք ունես մեջքիդ ետևում, բայց մտքերով իրենց հետ ես ու հույս ունես, որ թեկուզ իրենք իրենց խղճի առաջ մի օր կկանգնեն ու կխոստովանեն, որ շարքային ստախոս, մակաբույծ, կեղծ մարդ են եղել։
Հա, ես ամեն օր պարզում եմ, որ երեխա ժամանկ ինձ իմ խնողս չպետք է պարտադրեր ֆիզիկապես ճորտ աշխատել բազմաթիվ բարեկամների ու ծանոթների համար։ Որ աղջիկը իրան տղու տեղ դրած ծանր հողային գործ չպետք է աներ։ Այդ ամենն էլ անում էր համոզված լինելով, որ տունը սարքում են բոլոր ընտանիքի անդամներով, ամեն մեկը իր քարը դնելով ֆունդամենտի մեջ։ Բայց այդ քարը, կամ քարերը դու, հայրդ, եղբայրդ, տան հարսը դնում էին, մնացածը կողքից "թանկարժեք" խորհուրդներ էին տալիս․ տան հիմքի համար փորված փոսի վերևում կանգնած, մաքուր շորերով ու ձեռքերով։ Դու էիր փոսի մեջ ցեխոտ, քարերով լի դույլը քո փոքրիկ ձեռքերով հանում վերև, հետո տանում գցում հեռու, հետո հետ վազում, որ ցեմենտ բետոնը բահով խառնեիր, թե չէ կքարանար, քանի ընտանիքի տղա թոռները զբաղված էին տատու պադվալից կոմպոտ գողանալով։
Էսպիսի տեսակները մեր կյանքում շատ են, որ միշտ ընտանիքի պտուտակն են լինում, ուրախությունն ու պոզիտիվ, բայց նրանց բոլորը վաղ թե ուշ ցույց են տալիս դռան տեղը։ Վերջ դու քրոջդ համար ամեն բան արեցիր, հիմա ընտանիքդ ունես, այլևս պետք չէս, կամ քրերը եղբոր համար ամեն բան արեցին, բայց երկու դեպքում էլ էն անողներին հոր տնից բան չի հասնում, որովհետև տան լյուբիմչիկը ձեզ մի օր տարբեր հնարքրեվ այդ տնից, գերեզմանից զրկում է ու դեռ կարող է դատի էլ տալ ինչ է թե նյութական հաղթանակն իրենը լինի։
Պապիկս միշտ ասում էր թևավոր ու իմաստուն խոսքեր, որոնց իմաստը խորությամբ միայն հիմա էմ հասկանում։ Ամենաշատը այս ժաողովրդական ասացվածքն եմ իրենից հիշում․ "ինձ ոչ մեկիցդ բան պետք չի, կարևորը ես ձեր մուխտեջին (այսինքն հույսին) չլինեն"։ Եվ այս իր խորհուրդը ընկալել ու կիրառել եմ․ ոչ մեկի ոչ հացով, ոչ ջրով չեմ ապրել, ուրիշի մազն ինձ երբեք պետք չի եկել, դեռ մի բան էլ հակառակն է եղել, ես եմ բոլորի համար արել։ Դա մինչ խեղափոխություն։ Դրանից հետո մարդիկ իրենց վատ կողմերով սկսեցին հանդես գալ։
Արդեն շատերը իրենց շփման օղակը նեղացրել են։ Այդ թվում հարազատներով կռվել, կամ առանց դրա էլ իրարից հեռացել։ Եվ այդ աղտը եկավ նիկոլից հետո, որին ես դեռ մեր լրագրության վաղ տարիներից առհամարում էի ու երբ եկավ քաղաքական ասպարեզ սկսեցի վախենալ Երկրի գոյի համար։ Իր էությունը նեռն է, այլ բնութագրում չկա։ Իր հոգին կործանիչ է, աննախադեպ ու անկրկնելի կերպար, որ ինչքան էլ մարդը վատն ու չարը չլինի, նրա նմանն իսկապես չկա ու երևի այլև չի լինի։
Շատերը նիկոլին շնորհակալություն են հայտնում, որ նա իրենց աչքերը բացեց, որ իրենք հասկացան ո՞վ ո՞վ է։ Ես այդպես չեմ մտածում։
Ես մտածում եմ, որ մենք նախ և առաջ իրականում քրիստոնյա չենք, թեկուզ Քրիստոսի ուսմոնքները դարեր առաջ ենք ընդունել ու քրիստոնեության շնորհիվ, պետականություն չունենալով վեց դար շարունակ հայկականությունը պահել ենք։
Իմ պատկերացումները կարող է տարբերվ են, բայց ես կարծում եմ, որ Աստված մեկն է, որ Աստվածը նախ և առաջ սերն է, եթե չկա սեր, չկա մարդն ու իր էությունը, որ Աստվախ խոսքն է, որը, եթե իմաստ չունի, կամ չի բուժում մարդու հոգին ուրեմն մարդու մեջ հոգի չկա, սեր էլ չկա։ Հետո Աստվածն ինձ համար Բնությունն է, որ եթե մարդը հեռանում է բնությունից, արդեն իրեն իսկ կործանման ուղղու վրա է դնում։
Քրիստոսին ես գրքով եմ ընդունել, իր ուսմունքներն ինձ հոգեհարազատ են։ Ես գտնում եմ, որ մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես կուզես որ քեզ վերաբերվեն։ Եվ Քրիստոսը ըստ Ավետարանի հենց դա էր մարդկանց սովորեցնում։ Որ մարդը մարդ մնա, պետք է միշտ պատրաստ լինի այլոց օգնել։ Ինձ համար Բարի Սամարեցու առակը հենց այնպես հեքիաթ չի եղել, այլ ապրելակերպ։
Ընկերասեր լինելով, ես սովորեցի իմ ընկերոհուց կարևոր բանը, որը ընկերության հիմքը պետք է լիներ, իսկ ես դա չէի հասկացել, կարծում էի, կարևորը որ ընկերոջդ համար պատրաստ լինես ամեն բան զոհաբերել, իսկ կյանքը ցույց տվեց, որ զոհաբերելն ինքդ զ քեզ հարկավոր չէ, երբ այդ մարդը քեզ օգտագործել է ստատուս պահելու համար։
Ընկերության մեջ, ամենակարևորը ՆԵՐԵԼՆ է։
Ներել ու ընդունել ներողությունը ևս։ Առանց սրա մնացածը ոչինչ են, չկա ներելու ցանկություն մարդուն, ուրեմն ձեր ընկերության հարաբերություններն ավարտված են, պետք չէ դրանք երկարաձգել։
Ամեն դեպքում կյանքիս կրեդոն է․ ՉՉԱՐԱՆԱԼ։ Ինչ էլ լինի չչարանաք։ Դա բոլոր ազգերի իմաստուններով, ուսմունքներով, հոգեբանությամբ ապացուցված է, որ չարանալուց մարդն ինքն իրեն է կործանում և չի կարողանում օգնել այլոց միանալ և, օրինակ մեր դեպքում՝ Հայաստանը փրկելու վերջնական կործանումից իրատեսական ձև գտնել ու գործել, այլ ոչ թե հապաղել։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր