19376 դիտում
17:28 14-01-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու ՎԱԶ-2121-ը. «Նիվան» գլխիվայր շրջվել է. վարորդներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում բախվել են Mercedes և ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Նիվան» գլխիվայր շրջվել է, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ «Նիվայի» վարորդին, ով տարիքով մարդ է եղել, առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան, իսկ պարեկներն էլ իրենց մոտ պահվող դեղատուփի միջից օգտագործել են պարագաներ և առաջին օգնություն ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել։
Պարեկները պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)