46100 դիտում
12:35 24-06-2022
Ավտովթար՝ Երևանում. բախվել են ՎԱԶ 2121-ն ու Volkswagen-ը, Նիվան գլխիվայր շրջվել է, օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը։
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, վթարից րոպեներ անց արդեն դեպքի վայրում էին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լ. Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխվորությամբ։
Տարածքը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անդոկ Հարոյանն ու Հովհաննես Ռուստամյանը։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, պարեկներն էլ քաղաքացիների օգնությամբ Նիվան դարձի բերեցին և Volkswagen-ի հետ քարշակով տեղափոխեցին պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)