211652_close_icon
views-count21877 դիտում article-date 15:14 13-01-2024

ՇՏԱՊ․ առողջ ու հաստաբուն ծառերի համատարած սպանդ՝ Արաբկիրում հայտնի Մերգելյանի այգում․ «ծառասպանները» անխնա ոչնչացրել են 25-ից ավելի կանգուն ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները տևական ժամանակ է՝ խոստանում են, որ մայրաքաղաքում ոչ մի առողջ ծառ չի կտրվի, իսկ եթե կլինեն անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, ապա նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։

Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդի կողմից սիրելի վայրերց մեկում՝ «Մերգելյանի» այգում ականատես ենք եղել թե ինչպես են 25-ից ավելի առողջ ու հաստաբուն ծառեր հիմքից կտրվել։

Թե ով, կամ ովքեր են այս ծառերի սպանդի հեղինակը կամ հեղինակները, դա թող պարզեն իրավապահները, սակայն այգու հարևանությամբ բնակվող քաղաքացիները իրենց վրդովմունք էին հայտնում կատարվածի համար։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարածքում նաև տիրում է հակասանիտարական վիճակ, իսկ քաղաքային իշխանությունները Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում էին, որ արաբկիրցիները ունենալու են այնպիսի այգի, որ անգամ սովետի ժամանակ այդպես չի եղել Մերգելյանի այգում, բայց փաստորեն սովետի ժամանակներից տնկված, խնամված, առողջ ծառերը «ծառասպանները» հիմնահատակ ոչնչացրել են և հայտնի չէ, թե երբ այգին իր դռները կբացի թե՛ արաբկիրցիների, թե՛ երևանցիների և թե հյուրերի առաջ։

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանից ուղարկել  եմ պարզաբանում, որը ներկայացնում ենք ընթերցողին․ 

Այսօր shamshyan.com կայքում հրապարակված նյութը, թե Մերգելյանի այգում 25-ից ավելի ծառեր են հատվել, չի համապատասխանում իրականությանը։  Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, աշնանը սանիտարական ծառահատման շրջանակում հեռացվել է 32 անկենսունակ ծառ։ Հավելենք, որ դրանք  չորացել էին տարիներ շարունակ տարածքի սրճարանների սեփականատերերի անբարեխիղճ վերաբերմունքից՝ ծառերի բնաբաժակների բետոնապատման հետևանքով։ Ի գիտություն բոլոր անհանգստացողներին ՝ տեղանքում որևէ ծառ չի հատվել  և առաջիկայոմ ևս չի հատվելու։ Ավելին՝ հարկ ենք համարում նշել, որ  այգում որևէ շինություն չի կառուցվելու, տարածքի բարեկարգումից հետո տնկվելու են 70-ից ավելի արժեքավոր, ֆունկցիոնալ և գեղազարդ ծառեր։ Աշխատանքները կմեկնարկեն անմիջապես եղանակային բարենպաստ պայմանների դեպքում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր