Գազայում պատերազմն սկսվելուց հետո Իրաքում եւ Սիրիայում ամերիկյան զորքերի դեմ կատարվել է 130 գրոհ
Գազայում պատերազմն սկսվելուց հետո «դիմադրության առանցքի մեջ մտնող եւ Իրանի կողմից աջակցվող» խմբավորումները կատարել են առնվազն 130 հարձակում Իրաքում եւ Սիրիայում ամերիկյան զորքերի դեմ, տեղեկացրել է Al Mayadeen լիբանանյան պարբերականը։
Ինչպես տեղեկացրել է լիբանանյան ԶԼՄ-ն՝ հղում կատարելով անունը չնշած ամերիկյան պաշտոնյային, խոսքը Իրաքում 53 եւ Սիրիայում 77 գրոհների մասին է։
ԱՄՆ-ն ռազմակայաններ եւ զորքեր ունի երկու երկրներում՝ դրանց ներկայությունը բացատրելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։