Իրաքում քուրդ գրոհայինները կոալիցիայի աջակցությամբ գրոհ են սկսել ԻՊ-ի դիրքերի վրա
Իրաքի քուրդ գրոհայինները գրոհներ են ձեռնարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի դեմ, հաղորդում է Reuters-ը:
Օպերացիան, որին աջակցում է ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային օդուժը, ընթանում է Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի ազատագրման համար: Ահաբեկիչներն այն զավթել էին 2014 թվականի վերջին:
Սինջարը համարվում է ռազմավարական կարևոր նշանակության կետ ԻՊ-ի համար, որն իրար է կապում Իրաքում և Սիրիայում գլխավոր բաստիոններ համարվող Մոսուլ և Ռաքքա քաղաքները: