83126 դիտում
09:45 11-01-2024
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ ՊՆ ծառայողի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 58 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը:
Դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա՝ դրսում՝ բերանքսիվայր վիճակում:
Տեղում պարզել են, որ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր, ինչի համար էլ վթարի մասին Ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գլխավոր բաժին:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ռազմական ոստիկանության ծառայողները:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 34-ամյա Նարեկ Գ.-ն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+