211652_close_icon
views-count940 դիտում article-date 15:17 19-12-2023

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի

Չինաստանի Գանսու և Ցինհայ նահանգներում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Նախօրեին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Լյուգու գյուղում: Օջախը եղել է 10 կմ խորության վրա։

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կարգադրել է բոլոր ջանքերը գործադրել մարդկանց որոնելու և փրկելու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Երկրաշարժից տուժած որոշ բնակավայրերում ընդհատվել է ջրի և էներգիայի մատակարարումը, խաթարվել են տրանսպորտային կապերը, հայտնում է Xinhua-ն։

Որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են բարդ օդերևութաբանական և աշխարհագրական պայմանների պատճառով։ Գիշերը երկրաշարժի պահին դրսում ջերմաստիճանը նվազել է մինչև -14 աստիճան։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա 10 օրվա ընթացքում երկրաշարժի գոտում ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև հինգ աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև -14 աստիճան։

Նմանատիպ նյութեր