Թուրքայի մայրաքաղաքում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի. տեսանյութ
Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 126-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 400–ի:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգային սուգ է հայտարարել Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի մայրաքաղաքում երեկ` հոկտեմբերի 10-ին, առավոտյան երկու պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 86 մարդ, կար ավելի քան 200 վիրավոր: