211652_close_icon

Չինաստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600֊ի

views-count1719 դիտում article-date 19:02 06-08-2014
Չինաստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 589 մարդ։ Այս մասին թվիթերի իր էջում հայտնել է «Սինխուա» գործակալությունը։ Ավելի վաղ հայտնել էին, որ Յունյնան նահանգում երկրաշարժի հետևանքով զոհվել է 381 մարդ։ Հիշեցնենք, որ Չինաստանի հարավում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Յունյնան նահանգի Պինյուան բնակելի տարածքից 27 կմ դեպի հյուսիս։

Նմանատիպ նյութեր