211652_close_icon
views-count958 դիտում article-date 13:40 19-12-2023

Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ՀՀ ԱԳՆ

ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարություններին՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ»,- մեկնաբանեց նա։

Հիշեցնենք, որ  երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը  տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը  միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ի հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։

Ավելի ուշ Բորելի հայտարարությունը խմբագրվել է, տեքստից դուրս են հանվել Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։

Նմանատիպ նյութեր