«Հնարավոր չէ կառուցել նոր համակարգ՝ հին մոտեցումներով». ՄԻՊ–ը՝ Քրեակատարողական ծառայության 107–ամյակին
Նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակին նվիրված՝ «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական ծառայություն» խորագրով միջոցառմանը։
Միջոցառման մեկնարկին Արամ Մինասյանը ներկայացրել է Պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը օրվա կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ տիկին նախարար,
Հարգելի՛ տիկին Թադևոսյան,
Քրեակատարողական ծառայության հարգելի՛ ծառայողներ,
Հարգելի՛ գործընկերներ և մասնակիցներ,
Շնորհավորում եմ Քրեակատարողական ծառայության հիմնադրման 107-րդ տարեդարձի առթիվ՝ ծառայության բոլոր աշխատակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և պատասխանատու առաքելությունն արժանապատվորեն իրականացնելու անսպառ եռանդ։
Այս առիթով ողջունում եմ «Պատժից դեպի վերասոցիալականացում. արդիականացվող քրեակատարողական ծառայություն» աշխատաժողովի մասնակիցներին և մաղթում արդյունավետ քննարկումներ։
Միջոցառման խորագիրն արտահայտում է քրեակատարողական համակարգի զարգացման կարևոր ուղղությունը. ազատությունից զրկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա իրավունքների երաշխավորումը և հասարակություն վերադարձին նախապատրաստելը ծառայության ամենօրյա աշխատանքի հիմքում դնելու անհրաժեշտությունը։
Քրեակատարողական ծառայությունն անմիջական ազդեցություն ունի մարդկանց կյանքի և ճակատագրերի վրա։ Ծառայողի մասնագիտական պատրաստվածությունից, որոշումներից և ամենօրյա վերաբերմունքից է կախված այն, թե ինչ պայմաններում է անձն անցկացնում ազատությունից զրկման ժամանակահատվածը, որքանով է իրեն պաշտպանված զգում և ինչ հնարավորություններով է վերադառնում հասարակություն։ Այս իմաստով` պատշաճ իրականացվող ծառայությունն իրական առաքելություն է, որը պահանջում է բարձր պատասխանատվություն, մասնագիտական գիտելիքներ և մարդու նկատմամբ հարգանք։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մշտական ուշադրության կենտրոնում են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը։ Մեր այցերը, առանձնազրույցները, դիմումների ուսումնասիրություններն ու ներկայացվող առաջարկությունները նպատակ ունեն արձանագրելու առկա բացերը և նպաստելու դրանց համակարգային լուծմանը։
Այդ աշխատանքում կարևորում եմ Արդարադատության նախարարության և ԱՆ Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված գործընկերային ու կառուցողական հարաբերությունները, որոնք էական զարգացում են ապրել վերջին տարիների ընթացքում։ Այդ համագործակցության արդյունքում ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում ազատազրկված անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր համագործակցության արդյունավետությունը պետք է արտահայտվի արձանագրված խնդիրներին տրվող ժամանակին արձագանքով և ազատությունից զրկված անձանց կյանքում տեսանելի փոփոխություններով։
Մշտապես եմ շեշտադրում, որ հնարավոր չէ կառուցել նոր համակարգ՝ հին մոտեցումներով։ Այսօր էլ համոզված եմ, որ քրեակատարողական համակարգի արդիականացումը պահանջում է մտածելակերպի, մասնագիտական մշակույթի և ամենօրյա գործելակերպի փոփոխություն։ Բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր անձ՝ իր նկատմամբ վերաբերմունքի, առողջապահական ծառայությունների հասանելիության, պահման պայմանների, կրթության, աշխատանքի և ընտանիքի հետ կապը պահպանելու հնարավորությունների միջոցով։
Վերասոցիալականացումը պահանջում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով անձի կարիքները, կարողությունները և նրա առջև ծառացած դժվարությունները։ Կրթությունը, մասնագիտական հմտությունների զարգացումը, զբաղվածությունը, հոգեբանական և սոցիալական աջակցությունը պետք է անձին իրական հնարավորություն տան պատրաստվելու հասարակություն վերադարձին։
Այս համատեքստում հատկապես ողջունելի է աշխատաժողովի շրջանակում ազատությունից զրկված անձանց մասնակցությամբ քննարկման անցկացումը։ Նրանց փորձառությունն ու բարձրաձայնած հարցերը կարևոր են բարեփոխումների ուղղությունները որոշելու և իրականացվող քայլերի արդյունքը գնահատելու համար։ Մարդուն վերաբերող որոշումներում նրա ձայնը լսելի դարձնելը մասնակցային և իրավունքահեն մոտեցման էական պայման է։
Նույնքան կարևոր է քրեակատարողական ծառայողների կարողությունների շարունակական զարգացումը։ Ծառայողը պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ բարդ իրավիճակներում իրավաչափ որոշումներ ընդունելու, լարվածությունը նվազեցնելու, բռնությունը կանխելու և խոցելի իրավիճակում գտնվող անձանց կարիքները ճանաչելու համար։ Այս նպատակներին հասնելը պահանջում է նաև ծառայողների արժանապատիվ աշխատանքային պայմաններ, պատշաճ վարձատրություն և մասնագիտական աջակցություն։
Ընդգծում եմ, որ արժանապատիվ վերաբերմունքը, արդար և հասկանալի ընթացակարգերը, արդյունավետ հաղորդակցությունն ու բողոքների պատշաճ քննությունը նպաստում են վստահության ձևավորմանն ու քրեակատարողական հիմնարկներում անվտանգ միջավայրի ապահովմանը։
Այսօրվա աշխատանքի տոնավաճառը և ազատությունից զրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը ևս հնարավորություն են` տեսանելի դարձնելու նրանց կարողություններն ու ներուժը։ Կարևոր է, որ նման նախաձեռնությունները շարունակություն ստանան կայուն համագործակցության և զբաղվածության իրական հնարավորությունների ձևաչափով։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` վերահաստատում եմ, որ ՄԻՊ հաստատությունը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևողական աշխատանքը՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, վատ վերաբերմունքի կանխարգելման և համակարգային բարեփոխումներին նպաստելու ուղղությամբ։
Քրեակատարողական ծառայության բոլոր ծառայողներին մաղթում եմ արժանապատիվ, արդյունավետ և բարձր պրոֆեսիոնալիզմով ծառայություն։ Թող ձեր ամենօրյա աշխատանքը նպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը, հասարակական վստահության ամրապնդմանը և ազատությունից զրկված անձանց՝ հասարակություն արժանապատիվ վերադարձին։
Շնորհակալություն»։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ի թիվս այլ գործընկերների՝ նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին սերտ և արդյունավետ համագործակցության համար։
Միջոցառման ընթացքում Քրեակատարողական ծառայության իրականացրած աշխատանքներն ու գործունեության հիմնական ուղղությունները ներկայացրել է ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։
Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկումներով։
«Ծառայողների կարողությունների զարգացումը համակարգային բարեփոխումների համատեքստում» թեմայով քննարկմանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։