211652_close_icon
views-count6006 դիտում article-date 17:16 02-06-2020

Բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Եվրոպական Հանձնաժողովն իր որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում

Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ; Այս վերնագիրը կարդալուց չզարմանաք: Այո, աննախադեպ է և առանց չակերտների: Այսօր Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում, հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը: Որոշումը վերաբերում է Հայաստանում գրանցված վեց ընկերություններին: Ասեմ ավելին, այս հարցով արտահայտվել է նաև ԵՄ տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան, որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա: Էլ ավելին, այս որոշումը ստացել է նաև Եվրոպական խորհրդարանի տրանսպորտի հարցով հանձնաժողովի համաձայնությունը: Ու չփորձեք կրկին խնդիրը բարդել ավիաընկերությունների վրա: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է: Ուստի բարի գալուստ եվրոպական "սև ցուցակ": Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո..., ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք: Աչքներս լույս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր