Մագնիտսկու օրենքը կարող է տարածվել նաև Ադրբեջանի վրա
Ամերիկացի օրենսդիրներն աշխատում են Մագնիտսկու արձանագրության ընդլայնման վրա, որպեսզի այն տարածվի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ պետությունների վրա, հաղորդում է Turan-ը:
Օրինագծի հեղինակները կոչ են անում ցուցակում ներառել նաև Ադրբեջանը, որպեսզի վերջինս հաշիվ տա իր գործողություններին և դադարեցնի մարդու իրավունքների ոտնահարումը:
Կոնգրեսական Ջիմ Մաքգովերնի խոսքով՝ Մագնիտոսկու օրենքը երբեք ուղղված չի եղել կոնկրետ Ռուսաստանի դեմ, այլ՝ վատ տղաների և ունի գլոբալ բնույթ:
Նա ընդգծել է, որ նոր օրինագծի շուրջ ընթացող բանավեճերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն և մյուս պետությունները մարդու իրավունքները համարում են իրենց արտաքին քաղաքականության գլխավոր մաս:
Հարցին, թե կարո՞ղ են, արդյոք, ադրբեջանցի չինովնիկներն ընկնել այդ օրենքի տակ, Մաքգովերնը պատասխանել է օրենքն ուղղված է կոռումպացված չինովնիկների և մարդու իրավունքները կոպիտ կերպով ոտնահարողների վրա, որոնց և պատասխանատվության են ենթարկելու: