ԱՄՆ սենատորներն առաջարկել են «Մագնիտսկու օրենքը» տարածել բոլոր երկրների վրա
Հինգշաբթի ԱՄՆ սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Բեն Կարդինը Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ, որի հաձայն «Մագնիտսկու օրենքի» գործողությունը տարածվելու է բոլոր երկրների վրա: Օրինագիծը ենթադրում է, մարդու իրավունքները խախտող անձինք կընդգրկվեն ԱՄՆ պատժամիջոցների գլոբալ ցուցակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Միացյալ Նահանգները պետք է պահպանի իր գլոբալ առաջատարությունը կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում»,- ասել է նախկինում որպես «Մագնիտսկու օրենքի» նախաձեռնող սենատոր Կարդինը:
Մաքքեյնն իր կողմից հավելել է, որ օրինագիծը համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին և բխում պետության արժեքներից: