211652_close_icon
views-count42031 դիտում article-date 10:35 16-12-2023

Արտակարգ դեպք` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում․ կալանավորված անձինք զբոսահրապարակում վիճաբանությունը վերածել են ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում։ Դեկտեմբերի 12-ին` ժամը 14։15-ի սահմաններում, նշված քրեակատարողական հիմնարկի 6-րդ տեղամասի զբոսահրապարակում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել մի քանի կալանավորվածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեկատարողական ծառայության աշխատակիցները, ժամանելով քրեակատարողական հիմնարկ, պարզել են, որ կռվի մասնակիցներն են Արթուր Հարությունյանը, Հովհաննես Պապոյանը, Արմեն Միրանյանը, Սուրեն Սարգսյանը և Ավետիք Ավետիսյանը։ Նրանք անգամ չեն զգաստացել, երբ բանտի ծառայության աշխատակիցները միջամտել են, փորձել հանդարտեցնել նրանց, սակայն կռվի մասնակիցները ոչ միայն չեն ենթարկվել բանտի ծառայողների օրինական պահանջին, այլև դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, զազրախոսել են և խաթարել բանտի ծառայության բնականոն աշխատանքը։

Դեպքի փաստով քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր