«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սպանության հատկանիշներով կալանավորված 36-ամյա կալանավորը ինքնասպան է եղել
                        Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ի թիվ 2 մասնաշենքի 85-րդ խցում մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 36-ամյա Արմեն Փարսադանյանը: 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ Ա. Փարսադանյանը կալանավորված էր և մեղադրվում էր ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական  վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

