74259 դիտում
10:30 13-12-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. ՌԴ 19-ամյա քաղաքացին Էրեբունու քննչական բաժնում քննչական գործողություններին մասնակցելուց հետո խնդրել է իրեն տանել զուգարան. նա զուգարանի պատուհանից դիմել է փախուստի և ստացել մարմնական վնասվածքներ
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնից փախուստի դիմելիս՝ մարմնական վնասվածքներ է ստացել ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլիա Մ-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության էրեբունու բաժին էր տեղափոխվել ոստիկանության Երևան քաքաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայության կողմից՝ քրեական վարույթի շրջանակում, և նա գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:
Երեկ էրեբունու ոստիկանները նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելուց հետո խնդրել է քննիչին, որ իրեն ուղեկցեն զուգարան, ինչը քննիչի կողմից կատարվել է:
Մի քանի րոպե քննիչը տեսնելով, որ նա զուգարանից դուրս չի գալիս, իսկ դրսում աղմուկի ձայներ են լսվում, բացելով զուգարանի դուռը, տեսնում է որ նա այնտեղ չէ, ու պարզվում է, որ նա պատուհանից փախուստի փորձ է կատարել, ընկել ու հայտնվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ (ժողովրդին հայտնի ԿՊԶ-ի) տարածքում:
Ոստիկաններն ու քննիչիները ահազանգել են շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քննիչներն ու ոստիկանները, ապա ժամանած քննիչների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
57111 դիտում
13:22 22-08-2020
Արտակարգ դեպք Հրազդանի դատարանում․ անձի առևանգման մեջ 37-ամյա մեղադրվողը պատուհանից իրեն ցած է նետել և դիմել փախուստի