45804 դիտում
17:55 05-11-2023
Չարենցավանի քաղաքապետարանի «քթի տակ» կարևոր գետնանցումներից մեկը վերածվել է զուգարանի ու աղբանոցի, իսկ քաղաքապետարանը կարող է արժանանալ «Գետնանցումս՝ նաև զուգարան և աղբավայր» մրցանակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Հանրապետությունում վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանքներ են կատարվում գետնանցումների կապիտալ վերանորգման, գետնանցումները քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորելու, անվտանգ երթևեկ ապահելու համար, գաղտնիք չէ, սակայն կան վայրեր, որտեղ անցումները նմանեցնում են «քարե դարի»:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ քաղաքապետարանի «քթի տակ», Երիտասարդության և Տերվիշյան փողոցների խաչմերուկում գտնվող, խորհրդային տարիներից կառուցված գետնանցումը տևական ժամանակ է՝ ծառայում է ոչ թե իր նպատակին, այլ որպես սանհանգույց, խոզանոց, ամեն ինչ տեսած չարենցավանցիների համար հանելուկ է դարձել, թե ինչն է պատճառը, որ Չարենցավանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ, «մատը մատին չի խփում» բարձիթողի վիճակը վերացնելու և գետնանցումը բուն նպատակին օգտագործելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբողջ տարածքը լցված է կենցաղային ու շինարարական աղբով, այնտեղ մտնելու համար պետք է հակագազ կրես, քանի որ որոշ վայ քաղաքացիներ իրենց բնական կարիքներն են հոգացել այնտեղ, իսկ եթե այսպես շարունակվի, մնա նույն «բարդակ» վիճակը, կարճ ժամանակ անց գետնանցումի սյուները քայքայվելու են, ու գետնանցումը մի գեղեցիկ օր կփլվի:
Վերջերս Չարենցավանը հայտարարվել էր երիտասարդության քաղաք, իսկ հիմա քաղաքապետարանի բարձր հովանու ու անտարբերության ներքո կարելի է Չարենցավանի քաղաքապետարանին հանձնել մրցանակ, որը կկրի «Գետնանցումս՝ նաև զուգարան և աղբավայր» է անվանակարգը:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)