66890 դիտում
09:30 13-12-2023
Արտառոց դեպք՝ Երևանում. ռուս կինը հայտնել է, որ սեռական ծառայություն մատուցելու ժամանակ «կլիենտ»-ը վճարել է 40 հազար դրամ, ապա գործը ավարտելուց հետո ատրճանակի սպառնալիքի տակ կապել է իրեն ու հափշտակել իր մոտ եղած ողջ գումարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին արտառոց ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը այցելել է Արամի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացի 46-ամյա Մարիա Պ.-ն ու նրա նկատմամբ ոտնձգություն է կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարիա Պ.-ի բնակարան ժամանած ոստիկանության քրեական հետախույզներին Մարիա Պ.-ն հայտնել է, որ իր կողմից սեռական ծառայություն մատուցելու ժամանակ այդ «կլիենտ»-ը իրեն վճարել է 40 հազար դրամ, ապա սեռական ծառայությունից օգտվելուց հետո նա Մարիա Պ.-ի ներկայությամբ օգտագործել է թմրամիջոց, իր մոտ եղած ատրճանակի սպառնալիքի տակ կապել է նրան, նրանից հափշտակել 700 ԱՄՆ դոլար, 320 լարի և իր կողմից վճարած 40 հազար դրամը, ապա արձակել է նրա ոտքերն ու ձեռքերը և սպառնալիքների ներքո իջեցրել շենքի բակ, նրան թողել միայնակ ու ինքը ավտոմեքենայով դեմել փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։