1195 դիտում
14:09 11-12-2023
«Մնացածն էլ են գալու. այսպես է լինելու». Գևորգ Պապոյանը՝ 32 հայ գերիների վերադարձի գործընթացի մասին. News.am
ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը չի տիրապետում տեղեկատվության, թե 32 գերիների վերադարձի մասով գործընթացն ինչ փուլում է: Այդ մասին նա խոսեց այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե 32 գերիներին վերադարձնելու մասով լուր կա՞:
Գևորգ Պապոյանը նաև ընդգծեց, որ այդ մասով որևէ ժամկետ հստակ նշված չի եղել, միայն ենթադրեց, որ նույն պահին կլինի գործընթացը, այսինքն՝ 32 հայ գերիները կգան, 2-ը՝ կգնան:
Հարցին՝ բացառվո՞ւմ է, որ պաշտոնական Բաքուն հետ կանգնի 32 գերիներին վերադարձնելու դիրքորոշումից և նոր նախապայմաններ ներկայացնի, Պապոյանը պատասխանեց. «Մենք ասում ենք՝ գնում ենք ինչ-որ գործընթացի, ոչինչ չի կարելի բացառել երբեք, բայց եթե մենք գնում ենք գործընթացի, այդ գործընթացի վերջում 32-ը չեն, մնացածն էլ են գալու: Այսպես է լինելու:
Հիմա դժվա՞ր է լինելու որոշ մարդկանց համար, հե՞շտ է լինելու իրականությունն ընդունել, բայց խաղաղության վերջնակետը լինելու է դեմարկացիան, դելիմիտացան, սահմաններին ոչ թե զինվորների ու խրամատների, այլ սահմանապահների առկայությունը, փոխադարձ կապերի վերականգնումը և այլն, և այլն: Այս ամեն ինչը եթե չեղավ, խաղաղությունը չի լինելու»:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրել են, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

Նմանատիպ նյութեր
12738 դիտում
23:20 28-04-2021
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու. Սիրանուշ Սահակյան
Այս բաժնից
718 դիտում
23:07 05-02-2025
Արմավիրում Ֆրանսիայի դեսպանի հետ գույքագրել են բռնահանված արցախցիների աջակցության ծրագրերը
1414 դիտում
22:52 05-02-2025
Տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով թյուրըմբռնում կա․ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել