72992 դիտում
13:00 06-12-2023
Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. բախվել են նրա վարած Maserati-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. հյուպատոսը հրաժարվել է սթափության թեստ հանձնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Լևոն Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Maserati մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Դավթյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները նրանց դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Maserati-ի վարորդը Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսն է, ով վթարից հետո փորձել է դեպքի վայրից հեռանալ, սակայն պարեկները օպերատիվորեն հայտանբերել են նրան, ու երբ փորձել են սթափությունը ստուգել, հրաժարվել է սթափությունը հանձնելուց, ասելով, թե վատ է զգում, ապա դիմել է հիվանդանոց:
Մոտ 1 ժամ էլ այնտեղ են փորձել նրա սթափությունը ստուգել, սակայն նույնպես հրաժարվել է, ինչից հետո քննիչը ստիպված բժիշկներին հանձնարարել է, որպեսզի արյան նմուշ վերցնեն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Տեղում պարզվել է, որ 3-րդ վիրավորը Toyota-ի ուղևոր` Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Սեյրան Կարապետյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15556 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35804 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց