13324 դիտում
11:51 12-11-2014
Ավտովթար՝ Երևանում. ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մերժել է ներկայացնել փաստաթղթերն ու հրաժարվել սթափության թեստ հանձնելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 37 շենքի դիմաց բախվել են Շահեն Պետրոսյանի վարած BMW մակնիշի 01 ԼՍ 903 համարանիշի, Երևան քաղաքի Չարենց փողոցի 63 շենքի բնակիչ, 27-ամյա Վազգեն Թադևոսյանի վարած BMW մակնիշի 24 ՍՕ 171 համարանիշի և և Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա Հարություն Հարությունյանի Nissan մակնիշի 07 ՏՏ 701 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հարությունյանի Nissan մակնիշի ավտոմեքենան եղել է կայանված վիճակում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Թադևոսյանն ենթարկվել է քննիչի օրինական պահանջին և տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը, իսկ վարորդ Շ. Պետրոսյանը նախ հրաժարվել է Ճանապարհային ոստիկաններին և քննիչին տրամադրել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը, այնուհետ հրաժարվել նաև հայտնել իր ծննդյան տարեթիվն ու բնակության հասցեն:
Ըստ ականատեսների՝ նա մի իսկական շոու է սարքել վթարի վայրում, ինչից հետո վթարի վայր են կանչվել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և Շ. Պետրոսյանին տեղափոխել Կենտրոնական բաժին:
Արդեն ընթերակաների ներկայությամբ խուզարկությամբ Շ. Պետրոսյանի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ծառայողական վկայական, որի մեջ գրված է. «ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում»:
Վարորդներից Վ. Թադևոսյանն աշխատում է «Վտակ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
13069 դիտում
20:15 12-11-2014
Ի՞նչ թաքցնեմ. խմել եմ ու սթրեսի մեջ էի. Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի ինքնախոստովանությունը