211652_close_icon
views-count1060 դիտում article-date 20:00 04-12-2023

Աշոտյանի պաշտպանական թիմի անունից Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդի հետ

Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․

«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Ա.Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները, ինչպես նաև դրանց քաղաքական բնույթը հիմնավորող փաստերը։ Բացի այդ, անդրադարձ եմ կատարել այլ քաղբանտարկյալների գործերին»,- գրել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր