211652_close_icon
views-count733 դիտում article-date 22:45 03-11-2026

Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում, երթևեկության անվտանգությունն ապահովելու և հետիոտների կողմից երթևեկելի մասն անվտանգ հատելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 5-ից կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Իսկ հանրային փոխադրամիջոցից օգտվելու հասանելիությունն ապահովելու նպատակով դեպի Քըրք Քըրքորյան փողոց ուղղության համար կկազմակերպվի հանրային փոխադրամիջոցի կանգառ:

Նմանատիպ նյութեր