892 դիտում
10:41 27-11-2023
Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին. Մելիքյան
Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։
Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Հայտնում եմ հանրությանը, որ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին։
Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական։
ՀԳ. Նկատե՞լ եք, որ Նիկոլական արտադրության «Ժողովրդավարության բաստիոն» մակնիշի գործ կարողները շատ ավելի «ամենագնաց» են, քան ֆրանսիական արտադրության «Բաստիոն» մակնիշի զրահամեքենաները։
Այնուհանդերձ, նրանց կարած գործերը դիմացկունությամբ բնավ աչքի չեն ընկնում, իրականության ու տրամաբանության հետ թեթև հպումից վերածվում են ծաղրանկարի»։

Նմանատիպ նյութեր
745 դիտում
14:11 03-11-2023
Արմեն Աշոտյանի անունից ՄԻԵԴ եմ ներկայացրել դիմում՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ. փաստաբան
1009 դիտում
20:21 19-06-2023
Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց․ Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
700 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
796 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան