Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը. news.am
Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար, գրում է news.am-ը։
Mash Telegram ալիքի փոխանցմամբ՝ Պողոսյանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում։ Նա ունեցել է փախստականի վկայական։
Պողոսյանին բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, նա մոտ ապագայում կարտահանձնվի Ռուսաստանի Դաշնությունից։
Ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։