6326 դիտում
10:09 30-11-2016
«Նայիր աչքերիս մեջ». Միհրան Պողոսյանը` ԴԱՀԿ ներկայիս պետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիք ունի։ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնատար Արմեն Հարությունյանի ընտրությունը կատարվել է հենց Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ։
Ըստ տեղեկությունների՝ այսկերպ օֆշորային սկանդալում հայտնված և դրա հետևանքով ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած նախկին պաշտոնյան հաշվարկել է, որ իրեն հավատարիմ մարդուն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ աղմուկի դադարից հետո ավելի հեշտ կվերադառնա նախկին աթոռին։ Սակայն իր հաշվարկներում սխալվել է։ Արմեն Հարությունյանը ժամանակից շուտ է հարմարվել պետի կարգավիճակի հետ և սկսել է մեկիկ-մեկիկ համակարգից հեռացնել Պողոսյանի կադրերին՝ այդպիսով ցույց տալով, որ չի պատրաստվում տեղը կրկին զիջել։
Լուրեր կան, որ վերջերս ԴԱՀԿ աշխատակիցներից մեկի հոգեհանգստի արարողության ժամանակ Պողոսյանը ցուցադրաբար իր մոտ է կանչել Արմեն Հարությունյանին և հորդորել՝ «նայի աչքերիս մեջ», ապա խորհրդավոր լռել է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս լուրերի շուրջ մեկնաբանություն ստանալ Միհրան Պողոսյանից, սակայն ապարդյուն»:
Նմանատիպ նյութեր
12318 դիտում
12:13 11-04-2016
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն
11112 դիտում
13:50 18-04-2016
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
2602 դիտում
22:17 20-11-2023
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը. news.am
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են