1378 դիտում
18:58 20-11-2023
«Քրիստինա Վարդանյանը բույսի ֆիզիոլոգիայից ի՞նչ է հասկանում, որ խոսում է։ Ես հիմա բժշկուհուն լսե՞մ, թե՞ ծառագիտության առաջատար մասնագետներին»․ Արմեն Բեգոյան․ aravot.am
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է մայրաքաղաքում իր բնութագրմամբ՝ ծառերի սխալ եւ վտանգավոր էտման մասին։
«Նայեք խնդրեմ, 2020-ի նոյեմբերին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի նույն թիմի կողմից կատարած երևանյան էտի նկարները եւ համեմատեք այն վանդալիզմի հետ, որ պետական մակարդակով իրականացնում է այսօր։ Ծառի սաղարթի 25%-ից ավելիի կորուստը ճակատագրական է բույսի համար, սպասվում է սով, առաջանում են հսկայական վերքեր եւ բույսի է կյանքի տեւողության կրճատում։ Այդ գերանները, որ թողնում են ծառի վրա՝ աղետ է բույսի ֆիզիոլոգիայից ելնելով եւ լինելու է էպիկարմիկ աճ՝ իր հետեւանքներով։ Կազմակերպության մասնագիտական թիմին է ուղղված ասելիքս, ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածը ուղիղ սպառնալիք է բնակչության առողջությանն ու կյանքին»,-գրել է Վարդանյանը։
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Aravot.am-ի հետ զրույցում Քրիստիան Վարդանյանի գրառման եւ ահազանգի մասին ասաց․«Նա ոլորտում ոչ մեկն է, իրա ասած որեւիցե բան չի կարող ո՛չ ինձ համար հիմք հանդիսանալ, ոչ էլ՝ հանրության։ Ոչ մասնագետը որեւէ բան չի կարող ասել։ Մասնագետ չհանդիսացող մարդկանց երեւակայությանը զոռ տված մտքերը մեկնաբանելու կարիք չկա»։
Բեգոյանի խոսքով՝ եթե Վարդանյանը մայրաքաղաքում իրականացվող էտի մասին է խոսում, ապա դա սանիտարական էտ է․«Ինչ վերաբերում է թեղիներին, դրանք ամբողջ քաղաքում պետք է փոխարինվեն եւ քանի որ դրանք շատ են, տարիներ կտեւի այդ գործընթացը։ Այն թեղիները, որոնք մոտակա ժամանակներում ներառված չեն մեր՝ ծառերի փոխարինման ծրագրերում, դրանք ենթարկվում են, այսպես ասած՝ երիտասարդացման։ Այսինքն՝ մի քիչ կարճացվում են, քանի որ կենսունակության ավարտին են, որպեսզի կարողանան փոքր սաղարթը պահել, մինչեւ հերթը կհասնի իրենց։ Մնացած ծառերի մասին՝ հեռացվում են չոր ճյուղերը եւ ոչ ավելին, որոշ դեպքերում գիշերային լուսավորությունը փակող որոշ ծառերի ծայրի ճյուղերից թեթեւակի հեռացվում են»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
1022 դիտում
10:53 11-11-2015
Առողջապահական համաժողովը երկրորդ անգամ միավորեց հայ և ռուս առաջատար մասնագետներին
Այս բաժնից
880 դիտում
08:10 06-11-2024
Պահանջում ենք ՔՊ-ից Ալեն Սիմոնյանի վարքը քննել եւ գնահատական տալ. 7 ՀԿ-ներ․ «Ժողովուրդ»
889 դիտում
07:46 06-11-2024
ԱԺ-ն սեւ խավիար է գնել «պետության կարիքների համար». «Ժողովուրդ»
796 դիտում
07:24 06-11-2024
ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան եւ ինչո՞ւ. «Ժողովուրդ»