211652_close_icon
views-count860 դիտում article-date 10:53 11-11-2015

Առողջապահական համաժողովը երկրորդ անգամ միավորեց հայ և ռուս առաջատար մասնագետներին

Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի մասնակցությամբ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովն ամփոփեց արդյունքները: Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները կարևորել են այն համգամանքը, որ Հայ-ռուսական առողջապահական համաժողովը երկրորդ անգամ մասնակիցներին հնարավորություն ընձեռեց մանրամասն քննարկել համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել երկու երկրի բնակչության առողջության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Լայնամասշտաբ միջոցառումը երկրորդ անգամ միավորեց գործընկեր երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուներին` այս անգամ շեշտադրելով հանրային առողջության, առողջ ապրելակերպի, մասնագիտական շարունակական զարգացման, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, բուժօգնության որակի, ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը: Համաժողովի պլենար նիստերի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկել են առողջապահության ոլորտի մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում են մոր և մանկան առողջությունը, դեղերի շրջանառությունը, առողջապահական բարեփոխումները, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղիները, ֆինանսավորման մեխանիզմները, տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային առողջապահության ներդրումը: Անդրադարձ է կատարվել նաև ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին, ինչպես նաև էկելտրոնային առողջապահությանը և հեռաբժշկությանը: Համաժողովի ավարտին երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև հանրային առողջության ոլորտում ստորագրվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Մասնակիցներն ամփոփել են արդյունքները` մշակել համագործակցության հետագա ուղղությունները: [img]/ups/images/048186100144722358548542.jpg[/img]

Նմանատիպ նյութեր