Կատարվել են դեֆորմացված, ծեր, հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքներ, Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի. Արմեն Բեգոյան. Aravot.am
«Տունկի բուն աշխատանքները սկսել ենք իրականացնել փետրվարի երկրորդ կեսից, ձմեռային հատվածում առաջին անգամ Երևանում իրականացվել է մշտադալարների տունկ: Երեւանում տնկվել են մշտադալար 250 հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղեւնիներ:
Մարտի 10-ից Երեւանում մեկնարկել են նաեւ սանիտարական էտի եւ ձեւավորման աշխատանքները, ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների՝ իրականացվում են ավտոբուսային երթուղիներին խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էտի աշխատանքներ»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Նիստը վարում էր ոչ թե քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Ներառված են նաեւ 300 բակեր՝ բնակիչների դիմումների հիման վրա, 19 այգիներ եւ 18 փողոցներ եւ պողոտաներ»,-հավելեց Արմեն Բեգոյանը: Նա նշեց, որ էտի աշխատանքները նախատեսված է իրականացնել մարտի 10-ից մինչեւ ապրիլի 10-ը, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանների կտրուկ տաքացումը՝ հնարավոր է, որ քաղաքի հարավային շրջաններում էտի աշխատանքներն ավարտվեն ապրիլի 1-ին:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: