211652_close_icon

2 մլն զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, տարեվերջին թիվը կավելանա․ Վահան Քերոբյան

views-count1033 դիտում article-date 11:58 20-11-2023
Այս տարվա 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն զբոսաշրջիկ, որը 2019 թվականի համեմատ 25 տոկոսով ավելի է։

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ մինչև տարեվերջ ակնկալում են 2,4 մլն զբոսաշրջիկի այց։

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ զբոսաշրջային ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեության կարգավորումն է»,- ընդգծեց նա։

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ կառավարությունը ներկայացրած «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը։

Այս օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվելու է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների տարբերակումը, պահանջների ու չափանիշների սահմանումը, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակումը, ինչպես նաև վերահսկող մեխանիզմների ներդրումը։

Նմանատիպ նյութեր