211652_close_icon
views-count1051 դիտում article-date 14:47 31-10-2023

Այս տարի ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1,200 դոլար. Քերոբյան

ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1200 դոլար:

Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«2024-ին սկսում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո պլանավորում ենք կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը»,- ասաց Քերոբյանը:

Նա հավելեց, որ առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ:

«Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն:

Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար, ինչպես նաև, տնտեսական  վերլուծությունների կենտրոնի  ուսումնասիրություններով կամ հաշվարկներով 1 զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ, այսինքն ներգնա զբոսաշրջությունից ՀՀ–ի բյուջե  մտնում է մոտ 100 միլիարդ  դրամ,- ասաց Քերոբյանը»:

Նմանատիպ նյութեր