5880 դիտում
10:12 10-11-2017
Հայաստանի պետական 6 մլրդ 296.7 մլն դոլար պարտքը շուտով կավելանա ևս 80 մլն եվրոյով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, և սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով: Պետական պարտքը նվազել է դոլարային արտահայտությամբ, իսկ ահա դրամային արտահայտությամբ, ընդհակառակը՝ պետական պարտքն ավելացել է:
Հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 296.7 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամսին 6 մլրդ 308 մլն դոլար էր: Իսկ դրամային արտահայտությամբ՝ ՀՀ պետական պարտքն ավելացել է՝ 3 տրլն 17.8 մլրդ դրամից դառնալով 3 տրլն 37.3 մլրդ դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ դոլարային արտահայտությամբ նվազել է կառավարության և ԿԲ-ի արտաքին պարտքը, իսկ ահա կառավարության ներքին պարտքը, ընդհակառակը՝ ավելացել է: Մինչ այդ, սակայն, նկատենք՝ կառավարությունը երեկ համաձայնություն է տվել KfW բանկից 80 մլն եվրո վարկ վերցնելու ծրագրին: Իսկ սա նշանակում է, որ շատ շուտով պետական պարտքը կավելանա ևս 80 մլն եվրոյով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
16470 դիտում
09:12 16-08-2018
Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, «Ժողովուրդ»
2129 դիտում
10:35 12-12-2019
Պետական պարտքն արտահերթ կարգով կավելանա ևս 131 մլն եվրոյով․ «Փաստ»
718 դիտում
08:50 30-08-2024
ՀՀ պետական պարտքը՝ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար. որքան վարկ ունի Հայաստանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2059 դիտում
08:51 28-11-2024
Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»
1402 դիտում
20:52 26-11-2024
Փաշինյանը շարունակում է ազգի նույնականությունը ոչնչացնելու քաղաքականությունը. Հայ Ազգային Կոնգրես. news.am