211652_close_icon
views-count958 դիտում article-date 13:48 11-11-2023

Նյու Յորքի քաղաքապետին կասկածում են Թուրքիայի կառավարության հետ կապերի մեջ. առգրավել են նրա բջջային հեռախոսները

ՀԴԲ աշխատակիցներն առգրավել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի բջջային հեռախոսները՝ ընտրարշավի համար միջոցների հավաքման վերաբերյալ հետաքննության շրջանակում, CNN հեռուստաալիքին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

ԶԼՄ-ի զրուցակցի խոսքով՝ գործակալները դատարանի թույլտվությամբ առգրավել են հեռախոսներն ու iPad-ը այս շաբաթվա սկզբին։

Հետաքննությունը վերաբերում է այն բանին, թե արդյոք օտարերկրյա միջոցներ ստացվել են ընտրարշավի համար, այն վարում են ՀԴԲ-ն եւ ԱՄՆ Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազությունը։ Ադամսը առայժմ չի մեղադրվում որեւէ իրավախախտման մեջ, բայց դարձել է վերջին քաղաքական գործիչը, որը հայտնվել է սեւեռուն ուշադրության կենտրոնում օտարերկրյա կառավարությունների, նրա պարագայում՝ Թուրքիայի կառավարության հետ ունեցած կապերի պատճառով։

«Որպես իրավապահ մարմինների նախկին աշխատակից՝ ես սպասում եմ, որ իմ շտաբի բոլոր անդամները կհետեւեն օրենքին եւ կհամագործակցեն ցանկացած հետաքննության հետ, եւ ես կշարունակեմ անել հենց դա,- ասել է քաղաքապետը CNN-ին։- Ես թաքցնելու բան չունեմ»։

Ադամսի փաստաբան եւ մամուլի քարտուղար Բոյդ Ջոնսոնը CNN-ին ասել է, որ քաղաքապետն «անհապաղ կատարել է ՀԴԲ-ի խնդրանքը եւ նրանց տվել էլեկտրոնային սարքերը։

«Հետաքննության սկսվելուց հետո պարզվել է, որ մի մարդ վերջերս իրեն պատշաճ ձեւով չի պահել։ Թափանցիկության եւ համագործակցության ոգով այդ վարքի մասին անհապաղ տեղեկացվել է քննիչներին»,- ասել է Ջոնսոնը։

«Քաղաքապետը չի մեղադրվում որեւէ իրավախախտման մեջ եւ համագործակցում է քննության հետ»,- ավելացրել է նա։

Երկուշաբթի քաղաքապետը ելույթ է ունեցել Նյու Յորքի համալսարանի Քիմել-կենտրոնում։ Դրանից հետո փողոցում նրան են մոտեցել ՀԴԲ գործակալները, CNN-ին տեղեկացրել են քաղաքապետին մոտ կանգնած երկու աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ գործակալները խնդրել են նրա թիկնապահներին մի կողմ քաշվել։ Հետո նրանք մտել են Ադամսի ամենագնաց մեքենան եւ նրան ներկայացրել էլեկտրոնային սարքերն առգրավելու օրդերը։
Սովորաբար քաղաքապետը հանրային ելույթները կարդում է iPad-ով եւ երկու հեռախոս ունի։ Բոլոր երեք սարքերը ներկայացվել են ՀԴԲ-ին, տեղեկացրել են աղբյուրները։

Նոյեմբերի 2-ին ՀԴԲ-ն խուզարկել է նրա գլխավոր հովանավորի տունը, դրանից հետո Ադամսը հայտարարել է, որ կարգադրել է ստուգել ընտրարշավի ձայնագրությունները, որպեսզի պարզի, թե արդյոք ինչ-որ «անիրավաչափ գործողություն» չի կատարել։

Ինչպես CNN-ին տեղեկացրել են աղբյուրները, ստուգման արդյունքում ինչպես ընտրարշավի, այնպես էլ քաղաքապետարանի իրավաբանները ապացույցներ են գտել, որ «մի մարդ» անիրավաչափ» է գործել։ Աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել, թե ով է եղել եւ ինչ դեր է կատարել նա ընտրարշավում։ 

Նմանատիպ նյութեր