211652_close_icon
views-count122711 դիտում article-date 12:00 11-11-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան Պարկի» դիմաց բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլետը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են 21-ամյա Վահե Սարգսյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենան, և 30-ամյա Ալեն Աֆրիկյանի վարած մոտոցիկլետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Նրան առաջինը օգնության է հասել Nissan-ի վարորդը, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Մոտոցիկլավարը եղել է սաղավարտով:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար՝ Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Նշան Թադևոսյանն ու պարեկ Դավիթ Սիրունյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Nissan-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մինչ քննչական խումբն ավարտել էր դեպքի վայրի զննություն ու քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխում էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊ քննության բաժին և հայտնել են, որ մոտոցիկլավարը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր