211652_close_icon
views-count23423 դիտում article-date 11:36 14-04-2020

Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Kawasaki Ninja մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan Tiida մակնիշի 35 ՏG 550 համարանիշի և Kawasaki Ninja մակնիշի ZZ 023 համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայինն ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Սամվել Ղարիբյանն ու Լյուդվիգ Հարությունյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և օպերատիվորեն Երևանի 1-03 շտապգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր