Էրդողանը կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել Իսրայելին կանգնեցնելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխարհը պետք է ավելի բարձր կոչեր հնչեցնի պաղեստինա-իսրայելական հակամարտության դադարձցման համար և հորդորել է ավելի «արդյունավետ քայլեր» ձեռնարկել Իսրայելին կանգնեցնելու ուղղությամբ։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդագրությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուզբեկստանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերը, տարածաշրջանային և գլոբալ ընթացիկ խնդիրները, Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը և խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ
Հանդիպմանն Էրդողանը հայտարարել է, որ «աշխարհը պետք է էլ ավելի բարձրացնի իր ձայնն Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիային վերջ տալու համար»։ Նա նաև նշել է, որ «պետք է ձեռնարկվեն արդյունավետ քայլեր Իսրայելին կանգնեցնելու համար»։