3562 դիտում
23:30 26-09-2018
Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար․ Արման Թաթոյան
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ:
Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում նրա կողմից բռնության կիրառմա նռիսկը։ Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը` կարևորելով երեխայի իրավունքների պաշտպանության հարցում համատեղ աշխատանքը շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
Արման Թաթոյանը ներկաներին տեղեկացրել է, որ աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։ Արդյունքում, հնարավորություն է ստացել, անկախ բողոքներից, իրականացնել մշտադիտարկման այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում։
Ավելին, այս տարի Հայաստան մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմաններիեվրոպական ցանցիլիիրավ անդամ, որը հնարավորություն է ընձեռել մասնակցելկազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին, իրականացնելփորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։
Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է նաև վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցին, որտեղ արձանագրված է՝ Հայաստանն ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ։
«Պարզվում է՝ ոչ միայն ծնողներն ու երեխաները չեն տիրապետում երեխաներին առնչվող կոնվենցիոն դրույթներին, այլ նաև պետական համակարգում կան պետական պաշտոնյաներ, որոնց չեն տիրապետում կոնվենցիոն պահանջներին»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Կառավարության կազմակերպած երկօրյա միջոցառմանը, որի քննարկման թեման է ոլորտի խնդիրները կարգավորելու համար մշակվող ճանապարհային քարտեզը, այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ ՇոմբիՇարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
23:24 08-11-2023
Էրդողանը կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել Իսրայելին կանգնեցնելու համար
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին