211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ հսկայական բարդին տապալվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count36439 դիտում article-date 11:07 23-06-2025
Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ։

Տեղում փրկարարներն ու պարեկները նախ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ծառից պոկված ճյուղերը, ապա ծառը՝ մեծ դժվարությամբ և ճանապարհը ամբողջությամբ դարձել է երթևեկելի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ծառի տապալվելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր